Կարնատակա նահանգում 17-ամյա Անվար Ալին, որը վարում էր իր հեծանիվը, արնաքամ է եղել, քանի որ նրան շրջապատած մարդիկ ժամանակին օգնություն չեն ցուցաբերել եւ շտապ օգնություն չեն կանչել, հաղորդում է BBC–ն։
Բժիշկները նշում են, որ երիտասարդին հնարավոր էր փրկել, եթե ժամանակին ստանար անհրաժեշտ բուժօգնությունը, սակայն երիտասարդին շրջապատած մարդիկ միայս տեսա եւ լուսանկարում էին, սակայն որեւէ օգնություն չէին ցուցաբերում։
Սա եզակի դեպք չէ Հնդկաստանի համար, որտեղ պատահարի ականատեսները հրաժարվում են տուժածներին օգնություն ցուցաբերել մի քանի տատճառով՝ վախենում են ոստիկանությունից, խուսափում դատարանում որպես վկա հանդես գալուց կամ հիվանդանոց տեղափոխված տուժածի բուժման ծախսերը հոգալուց։


























