NASA–ի կողմից մեկ տարվա ընթացքում անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ տիեզերքում մարդու բջիջները ավելի դանդաղ են ծերանում, քան երկրի վրա, հաղորդում է Space.com–ը։
Գիտնականներն ուսումնասիրում էին երկվորյակների առողջությունը տիեզերքում եւ երկրի վրա։ Պարզվել է, որ առայժմ աստղագնաց Սքոթ Քելլի մոտ, որը մեկ տարի է անցկացրել Միջազգային տիեզերական կայանում, բջիջները ավելի դանդաղ են «ծերանում», քան նրա եղբայր Մարկի մոտ, որը նույն կենսապայմաններում էր գտնվում երկրի վրա։ Այլ կերպ ասած՝ կյանք տիեզերում, առայժմ չպարզված պատճառներով, բերում է նրան, որ բջջային ծերացումը կամ ամբողջությամբ դադարում է, կամ հակառակ ընթացքն է ստանում։




























