Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Դարիուս Սկուսեվիչյուսի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Սկուսեվիչյուսին նախարարի տեղեկալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Դեսպանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջեւ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը։ Նա հավելեց, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցը քննարկման փուլում է։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպանը ներկայացրեց 2016թ․ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ տարեվերջի ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։

Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այդ կերպ ավելի ապակայունացնելով իրավիճակը։