Կապանի ծննդատան բաժնի վարիչ Սամվել Միկոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

NEWS.am-ի տեղեկություններով, Միկոյանը նման որոշում է կայացրել անցած տարվա դեկտեմբերին ծննդկանի եւ նորածնի մահվանից հետո: Նշենք, որ կատարված ողբերգության մեջ 26-ամյա ծննդկանի հարազատները հենց ծննդատան վարիչին են մեղադրում:

Թե ինչու է աշխատանքից ազատվել, Միկոյանը հրաժարվեց մեկնաբանել:

«Այլ հետաքրքիր թեմա չունե՞ք»,- բարկացավ նա եւ անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ 26-ամյա կինը հիվանդանոց էր ընդունվել պղտի ներարգանդային մահով: Ծննդաբերությունից ժամեր անց նրա մոտ արյունահոսություն էր սկսվել, ինչի հետեւանքով մահացել էր: Ըստ Միկոյանի` իրենք ամեն ինչ արել են կնոջ կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն:

Ծննդկանի հարազատները կատարվում հենց Սամվել Միկոյանին են մեղադրում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ վերջին ամիսներին արդեն 4-րդ դեպքն է, որ ծննդաբերությունից հետո կինը մահանում է արյունահոսության հետեւանքով: