Ծովահենները Նիգերիայի տարածքային ջրերում պատանդ են վերցրել 7 ռուսաստանցի եւ 1 ուկրաինացի նավաստու։ Այս մասին հայտնում է Նիգերիայում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Նիգերիայի տարածքային ջրերում ծովահենները հարձակվել են Caribbean նավի վրա։ Նավից առեւանգել են Ռուսաստանի 7 եւ Ուկրաինայի 1 քաղաքացու։ Ռուսաստանի դեսպանատունը դիմել է Նիգերիայի իշխանություններին՝ խնդրելով համագործակցել պատանդների գտնվելու վայրը պարզելու համար»,– ասված է դեսպանատան Twitter–ի էջում։