Չինաստանում օտարերկրացիներին կպարտավորեցնեն երկիր մուտք գործելիս մատնահետք հանձնել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Ecns.cn կայքը:
Մատնահետք պետք է հանձնեն Չինաստան ժամանող այլ երկրների՝ 14-70 տարեկան քաղաքացիները, բացի դիվանագիտական անձնագրերով ժամանողներից, պաշտոնական պատվիրակությունների անդամներից եւ պետական պաշտոնյաներից: Բացառություն կլինի նաեւ մի շարք այլ դեպքերում, որոնք նախատեսված կլինեն երկկողմ պայմանագրերով:
Մատնահետքի ընդունման առաջին կենտրոնը փետրվարի 10-ին կբացվի Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքի օդանավակայանում, այնուհետեւ այս միջոցը կներդրվի նաեւ սահմանային այլ անցակետերում:




























