ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի եւ ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կալիլովը Հայաստան է եկել՝ մասնակցելու փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը։

Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանց իրականացման փուլերը, ինչպես նաեւ՝ «Ճանապարհային քարտեզներին», օդային տրանսպորտին, կաբոտաժային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Խորհրդակցության ընթացքում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։