Լեռնանիստ գյուղում այսօր՝ փետրվարի 14-ին, մթերային խանութի փլուզման հետեւանքով, նախնական տվյալներով, մահացել է երկու հոգի: NEWS.am-ի հետ զրույցում Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը նշեց, որ բնակիչները մնացել են փլատակների տակ, այս պահին փրկարարները փորձում են նրանց մարմինները դուրս բերել փլատակների տակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնանիստ գյուղում մթերային խանութում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան տուժածներ: