Երեւանի ավագանու՝ փետրվարի 14-ին գումարված նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի պրոֆեսոր, բանասեր-լեզվաբան, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:




























