Կառավարությունը գյուղապետարաններին նախագծաշինարարական աշխատանքների համար 1,4 մլրդ դրամ (մոտ 2,9 մլն դոլար) կհատկացնի: Փետրվարի 16-ին այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ միջոցները որպես պետական օգնություն կտրամադրվեն գյուղապետարաններին՝ նախագծային աշխատանքների եւ անավարտ շինարարություններն ավարտելու համար:


























