Հոգեւորական Գեորգի Մամալաձեն, որին մեղադրում են կանխամտածված սպանության փորձի մեջ, սրտի նոպայով տեղափոխվել է Չապիձեի անվան կլինիկա, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Պատժամիջոցների կատարման հարցերով նախարարությունից հաստատել են այս տեղեկությունը, սակայն մանրամասները չեն հայտնել։
Շրջանառվում է տեղեկություն, որ կլինիկայում են նաեւ հայր Գեորգիի փաստաբանները։
Հայտնի է, որ Մամալաձեի փաստաբանը մինչ այդ տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալն արդեն չորս օր է բարձր ջերմություն ու ճնշման խնդիրներ ունի։




























