Մոսկվայի դատախազությունը օրինական է համարել ավտոմրցարշավորդ Մառա Բաղդասարյանի դեմ քրեական գործի հարուցումը կեղծ անաշխատունակության բժշկական տեղեկանք օգտագործելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Մոսկվայի դատախազությունը վերահսկողության կարգով ստուգել է քրեական գործի նյութերը, որը Մոսկվայի ՆԳ վարչությունում 23-ամյա մոսկվաբնակ Մառա Բաղդասարյանի դեմ հարուցվել է փետրվարի 17-ին ՌԴ ՔՕ 327-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմով՝ կանխամտածված կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար: Դատախազությունը Մառա Բաղդասարյանի դեմ քրեական գործի հարուցումը օրինական է ճանաչել»,- նշված է հաղորդագրության մեջ: