Բելառուսի 3 քաղաքացիների արտաքսել են Թուրքիայից` մարմնավաճառության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, աղջիկներն այն 18 արտասահմանցիների մեջ էին, որոնց ձերբակալել էին նոյեմբերի 4-ին Ստամբուլում:
Գիշերային թիթեռնիկները, որոնք 20,29 եւ 31 տարեկան են, Մոսկվայով կմեկնեն Մինսկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության վարչության աշխատակիցները Քումբուրգազ թաղամասի դիսկոտեկներից մեկում իրականացրած գործողության արդյունքում, մի խմբի են ձերբակալել, որը կույս աղջիկներ էր վաճառում հարուստ գործարարներին:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է ակումբի տնօրենին, 8 մատուցողի եւ 18 բելառուսցի կանանց, որոնց մեջ եղել են նաեւ կույս աղջիկներ։ Պարզվել է, որ կույս աղջիկները վաճառվել են հարուստ թուրք գործարարներին` 20 հազար ԱՄՆ դոլարով։





























