Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական կոմիտեի աշխատակիցները քրեական պատասխանատվության են ենթարկել տղամարդուն՝ առանց ակցիզների տարբեր առեւտրի կենտրոններում հայկական արտադրության Master ապրանքանիշի ծխախոտներ իրացնելու մեղադրանքով։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում
Մաքսանենգ ծխախոտներն առգրավված են որպես իրեղեն ապացույց։
Քրեական գործ է հարուցվել «պիտակավորման ենթակա ակցիզային ապրանքի պահպանում, իրացում կամ տեղափոխում առանց ակցիզացորման պիտակի» հոդվածով, ինչը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ։
Վրաստանում առանց ակցիզի ապրանք ներմուծելու եւ իրացնելու այս տարի սա արդեն չորրորդ դեպքն է։




























