Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 47.000 դրամ:

Սպարտակ Մ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղայինում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1985 թ. ծնված Անի Մ.-ին:

Կատարվում է հետաքննություն: