Հնդկաստանի Տամիլ Նադու նահանգում հազարավոր խանութներ մարտի 1-ից սկսել են հրաժարվել Coca-Cola-ից եւ Pepsi-ից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա կապված է արտասահմանյան գազավորված ըմպելիքներից հրաժարվելու եւ դրանց փոխարեն տեղական ապրանաքանիշերը վաճառելու կոչի հետ:
Ակտիվիստները միջազգային ընկերություններին մեղադրել են Հնդկաստանի ջրային պաշարները շահագործելու համար՝ այն դեպքում, երբ գյուղացիները տուժում են երաշտից:
Մարտի 1-ից փոքր խանութները դադարել են արտասահմանյան արտադրության ըմպելիքների գնումը: Բոյկոտից առաջ խանութներից շատերը ըմպելիքները զգալի զեղչով են վաճառել դրա պաշարներից ազատվելու համար:
Դեռեւս հայտնի չէ, առեւտրի խոշոր ցանցերը, որոնք պատվերը մի քանի ամիս առաջ են կատարում, արտասահմանյան ըմպելիք կվաճառեն, թե ոչ:




























