Բնապահպանական վճարումները պետք է նպատակային ծախսվեն՝ էկոլոգիայի վրա: Մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Նա էկոլոգիայի նախարարի Արծվիկ Մինասյանին հաձնարարեց երկամսյա ժամկետում ներկայացնել այն համայնքների որոշման կարգը, որոնք ենթարկվում են  արդյունաբերական օբյեկտների էկոլոգիական ազդեցությանը: Նրանք պետք է բիզնեսի բնապահպանական վճարումներից հատկացումներ ստանան, սակայն դա նպատակային ծախսեն՝ առաջացող էկոլոգիական վտանգների վերացման համար:

Դրանից զատ, Կարապետյանը հանձնարարել է ոչ մեծ ընկերությունների համար բնապահպանական հաշվետվությունների պարզեցված կարգ մշակել: