Նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին միացած բոլոր երկրներն իրենց պարտավորությունները կկատարեն, ՕՊԵԿ-ը նախընտրում է առանձին երկրների կողմից համաձայնագրի կատարման տոկոսների վերաբերյալ նախնական եզրակացություններ չանել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին CERAWeek էներգետիկ համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոն:
«Մենք նախընտրում ենք որեւէ երկրի վերաբերյալ նախնական եզրակացություններ չանել, քանի որ պարտավորություններ ունենք 24 երկրների համար: Նրանք դա կկատարեն»,- ասել է Բարկինդոն:
Փետրվարի վերջին ՕՊԵԿ-ը հայտարարել է, որ կարտելի մեջ մտնող եւ չմտնող նավթարդյունահանող երկրները հունվարին նավթի արդյունահանման սահմանափակման գործարքի պայմանները կատարել են ընդհանուր 86 տոկոսով:




























