Հայաստանում հարցման ենթարկված քաղաքացիների 82,2%-ը կցանկանար Կարեն Կարապետյանին տեսնել երկրի վարչապետի պաշտոնում նաեւ 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին մարտի 6–ին հայտարարել է «Gallup International Association»–ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով քաղաքական կուսակցությունների ու կուսակցական դաշինքների նախնական ցուցանիշներն՝ ըստ նախընտրական սոցիոլոգիական հարցման արդյունքների։
Հարցումը տեղի է ունեցել փետրվարի 23–ից մարտի 2–ն ընկած ժամանակահատվածում։ Նրա խոսքով՝ վերոնշյալ հարցին քաղաքացիների 8.8 տոկոսը դժվարացել է պատասխանել։ «2,7 տոկոսը պատասխանել է միանշանակ ոչ, 6.2 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ՝ ոչ, 47.6 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ՝ այո եւ 34,6 տոկոսը՝ միանշանակ այո»,–նշել է Նավասարդյանը։


























