Լոս Անջելեսում մարտի 3-ին  ՀՀ գլխավոր հյուպատոսությունը փոխընբռնման հուշագիր է ստորագրել Ամերիկյան Կարմիր խաչի Լոս Անջելեսի գրասենյակի հետ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը եւ Կարմիր Խաչի Լոս Անջելեսի տարածաշրջանի ղեկավար Ջարեդ Բերիոսը: Այն ենթադրում է արտակարգ իրավիճակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության եւ Կարմիր խաչի տեղական գրասենյակի միջեւ փոխգործակցություն՝ համայնքի խնդիրներին արձագանքելու մեխանիզմների շրջանակներում:

Կողմերը նշել են, որ փաստաթուղթը առաջին քայլն է նմանատիպ գործակցություն ծավալելու համար եւ հույս հայտնել, որ այն բարենպաստ հիմք կհանդիսանա համայնքի հետ որոշ ոլորտներում հետագա համագործակցություն ծավալման համար:

Ջարեդ Բերիոսը հայտնել է, որ Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչությունը փոխընբռնման հուշագրեր ունի փոքր թվով երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնց թվում են՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Մեքսիկան: