Հայաստանում կանանց բիզնեսի ֆինանսավորմանը նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Ելույթ ունեցողներին ընդհատել է «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստուհի Աննա Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները հայտարարում են, որ օգնում են Հայաստանի կանանց, սակայն իրականում նրանց մարմնավաճառության են դրդում։ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտարարում է, որ օգնում է կանանց, իսկ իրականում ֆինանսավորում է լեռնահանքային նախագծերը, որոնք գործազրկության են հանգեցնում գյուղական բնակչության շրջանում։ Այնտեղ աշխատողներն իրենց հետ ալկոհոլ, վեներական հիվանդություններ են բերում ու կանանց դրդում մարմնավաճառության։ Շվեդիայի կառավարությունը խոսում է կանաց իրավահավասարության մասին, սակայն այսօր շվեդ դիվանագետը լռում է այդ ամենի մասին», - նկատել է նա։
Նշենք, որ կազմակերպիչներն անվտանգության աշխատակիցներին չեն կանչել, այլ միայն համոզել են կնոջը չխանգարել իրենց աշխատանքը։


























