Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն այսօր՝ մարտի 7-ին, ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի տեղակալ պարոն Դոնալդ Բիսոնի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ քրեկատարողական ծառայության պետը հյուրերին ներկայացրեց ընտրական գործընթացներում քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ներգրավվածության, օրենսդրական կանոնակարգումների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանն ուղղված օրենսդրական և կազմակերպչական երաշխիքները:



























