Համացանցում են հայտնվել «Գահերի խաղ» հեռուստասերիալի նկարահանման հրապարակի տեսարանների կարճ տեսահոլովակներ, հաղորդում է The Independent–ը։

Տեսագրություններից մեկում ցուցադրվում է  հեռուստասերիալի կերպարի՝ Բրիեննա Թարթի թուրը։ Երկրորդ տեսագրությունում ցուցադրվում է, թե ինչպես են շպարում դերասանուհի Լինա Հիդիին, ով մարմնավորում է Սերսեյ Լանիսթերին։

Նշենք, որ սերիլաը 2011–ից ի վեր թողարկվում է HBO հեռուստաալիքով։ Դրա գրական հիմքն է դարձել Ջորջ Մարտինի «Սառույցի եւ բոցի երգը» գիրքը։