ԱՄՆ Նեւադա նահանգի դատարանը քննում է մի արտասովոր գործ՝ մահափորձի մեջ է մեղադրվում այն մարդը, ով մուրճով կոտրել է տիկնիկ գլուխը, հաղորդում է BBC–ն։
Դատարանի առջեւ է կանգնել 30–ամյա Շեյն Ալեն Շինդլերը, ով ձերբակալվել է գիշերը՝ Լաս Վեգասի փողոցներից մեկում, որտեղ ավելի վաղ մահացու ծեծի էին ենթարկվել երկու անտուններ։
Հետապնդելով անտունների մարդասպանին՝ ոստիկանները մանեկենը որպես թակարդ են օգտագործել, եւ այն գործել է։
Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Շինդլերը մոտենում ծածկոցով ծածկված մանեկենին, հագնում գլխարկը, պոլիէթիլենային փաթեթից հանում է մուրճն ու մի քանի հարված հասցնում տիկնիկի գլխին։
Շինդլերն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ձերբակալությունից անմիջապես հետո նա հայտարարել է, թե իմացել է, որ հարձակվում է մանեկենի վրա։
Դատարանի դահլիճում հասարակական պաշտպանը ծիծաղելով մեղադրանքի վրա՝ այն «իրավաբանորեն չկայացած» է անվանել՝ հայտարարելով, որ անհնարին է սպանել անշունչ առարկային։




























