ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին Արմավիր քաղաքում հանդիպել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ), «Տիգրան Մեծ» ջոկատի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների (ՂՊՎ), Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ), ‹‹Սեւ հովազ›› ջոկատի անդամների հետ:

Նախարարը ողջունել է վետերաններին, մանրամասն անդրադարձել է ապրիլյան պատերազմին մասնակցած սերնդի եւ ազատամարտի առաջին օրվանից մասնակցող սերնդի փոխկապվածությանը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը գտնվում է հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, հնարավորինս ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային:

Ելույթից հետո Վիգեն Սարգսյանը պատասխանեց ազատամարտիկների հարցերին: