Այսօր Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի եւ առաքելության քաղաքական պատասխանատու Դանիելա Դիակոնուի հետ:
Քննարկվեց Հայաստանում նախընտրական իրավիճակը, Ընտրական փոփոխված օրեսնգրքով նախատեսված վերահսկման մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը: ԼեւոնԶուրաբյանը եւ հանդիպմանը մասնակցող Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, ընրախախտումների, մասնավորապես ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման՝ շրջանառվող տեղեկությունները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել շփումն ու տեղեկատվության փոխանակումը:




























