ԱՄՆ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կառաջարկեն վարձակալել Մեքսիկական ծոցում 73 մլն ակր (մոտ 300 հազար քառ.կմ) տարածք նավթի եւ գազի հանքերի հետախուզման եւ մշակման համար: Այս մասին հայտել է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ վարձակալման վաճառքը նախատեսված է օգոստոսի 16-ին, որը կներառի Մեքսիկական ծոցի դաշնային ջրերում բոլոր հասանելի չուսումնասիրված շրջանները:

«Նավթային եւ գազային հանքահորեր փորելու համար դաշնային հողերի եւ ջրերի ավելի մեծ քանակի բացումը նախագահ Թրամփի ծրագրի հիմքն է, որը կապահովի Միացյալ Նահանգների էներգետիկ անկախությունը»,- հայտարարել է ՆԳ նախարար Ռայան Զինկեն: