Չինաստանի Սիչուան նահանգում 172․2 հազար մարդու են տեղահանելու մեծ պանդաների ազգային արգելոց ստեղծելու համար, հայտնում է «Սինհուան»։

Արգելոցը ստեղծելու նախագիծը հաստատվել է Չինատսանի կառավարության կողմից այս տարեսկզբին։ 27134 քառ կմ մակերեսով ագելոցը գտնվելու է Սիչուան, Գանսու ու Շենսի նահանգների տարածքում։ Արգելոցի տարածքի 74 տոկոսը Սիչուան նահանգում է գտնվելու։ Վերջին տեղեկություններով Չինաստանում վայրի պանդաների պոպուլյացիան կազմում է 1864 անհատ, իսկ անազատության մեջ ապրում է եւս 471 պանդա։