Եթե որոշել եք հին դղյակ ձեռք բերել եւ ավելորդ մի քանի միլիոն ֆունտ սթեռլինգ ունեք, ապա կարող եք իրականացնել ձեր երազանքը: Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսությունում վաճառքի են հանել Թորնբերի դղյակը:

Ըստ Telegraph-ի՝ այս դղյակում են մեղրամիսն անցկացրել Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը, որոնց սիրո պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ. թագավորը գլխատեց երիտասարդ կնոջ գլուխը:

Դղյակը 8.5 մլն ֆունտ է գնահատվում: Ներկայում այն 28 ննջարանով եւ ռեստորանով շքեղ հյուրանոց է: