Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը եւ Թուրքիայի գերագույն հիմնադրամը Ռուս-թուրքական համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել: Հիմնադրամը կծառայի երկու երկրների տնտեսական կապերի մերձեցմանը նպաստող նախագծերի իրականացմանը, հաղորդում է Gazeta-ն:
«Մենք ուրախ են, որ բիզնեսը ստեղծագործական ուժ է դառնում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ: Ռուսական հիմնադրամը սերտը համագործակցություն է սկսել Թուրքիայի գերագույն հիմնադրամի հետ՝ դրա ստեղծման պահից ի վեր: Մենք արդեն սկսել ենք քննարկել մի շարք պոտեմնցիալ ներդրումային նախագծեր՝ մեր թուրք գործընկերների հետ»,-ասել է Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլլ Դմիտրեւը:
Համաձայն պայմանավորվածության՝ կողմերից յուրաքանչյուրը համատեղ հիմնադրամի ստեղծման համար պետք է ներդնի 500 մլն դոլար:
Փաստաթուղթը ստորագրվելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ:



























