Եվրասիական ինտեգրացիան տեղապտույտի մեջ չէ, այն զարգանում է: Այս մասին Երեւանում այսօր մեկնարկած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի Զարգացման եւ աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին:
Նրա խոսքով, իհարկե, ցանկալի է, որ այն արագ զարգանա, բայց բարդ գործընթաց է տեղի ունենում: «Այդ գործընթացը տարբեր տնտեսություններ, տարբեր համակարգեր, տարբեր տեխնիակական ստանդարտներ, տարբեր հասկացություններ ու սովորույթներն է ներառում եւ, պարզվում է, այնքան էլ հաշտ չէ միմյանց հասկանալը: Իսկ ի՞նչ ենք ուզում, եթե խոսում ենք տարբեր ժողովուրդների մաիսն: Պարզ է, որ ժամանակ է պահանջվում, որպեսզի Հայաստանի եւ Չինաստանի գործարարները միամյանց հարմարվեն: Եւ դրանք բոլորը հեշտ գործընթացներ չեն», - նշեց Բիստրիցկին:




























