Հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ: Մարտի 12-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Կոտայքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +8+11,

Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +11+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+13,

Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +12+14,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +12+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +12+14,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +3+6, ցերեկը` +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +9+12,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +12+15: