Բոստոնի օդանավակայանում հակասառցային մշակման համար նախատեսված մեքենան բախվել է Alaska Airlines-ի օդանավի հետ, ինչի հետեւանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ օդանավը պատրաստվում էր թռչել: Մեքենան մխրճվել է օդանավի ձախ թեւի մեջ:
Բախումից հետո մեքենան շրջվել է, աշխատակցին վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:
Չվերթը չեղարկվել է, ուղեւորներին հյուրանոցում համարներ են տրամադրել եւ ապահովել սննդով:


























