Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, որը մարտի 18-ին իր պաշտոնը լքում է, Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում հիշեցրել է, որ հարկ է զգուշանալ Գերմանիայի Բունդեսթագի ընտրարշավին Մոսկվայի հնարավոր միջամտությունից: «Պարզամտություն կլիներ կարծել, որ կհաջողվի դրանից լիովին խուսափել»,-  DW-ի փոխանցմամբ՝ ասել է նա: 

«Մենք Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններ կցանկանայինք»,- նշել է Գաուկը: Այդուհանդերձ, «մեզնից մեծ աչալրջություն է պահանջվում՝ հաշվի առնելով, որ, օրինակ, 1,5 տարի առաջ այնտեղ անգամ կառավարական մակարդակով կեղծ պնդումներ են հնչել, որ Գերմանիայում փախստականները բռնաբարել են» Գերմանիայի ռուսախոս քաղաքացու, որը չէր կարող չնպաստել նախկին ԽՍՀՄ-ի տարածքից ավելի ուշ վերաբնակների շրջանում որոշակի տրամադրությունների ձեւավորմանը, ընդգծել է դաշնային նախագահը: