Բելգիայում կարող են պահանջել չեղարկել թուրք քաղաքական գոծիչների մուտքը երկիր՝ Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ ծագած իրադրության պատճառով։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝վկայակոչելով «Ֆլամանդական շահ» բելգիական ընդդիմադիր կուսակցությանը, ով հանդես է եկել այդ նախաձեռնությամբ։
Ինչպես գրում է պարբերականը՝ կուսակցությունը մտադիր է խորհրդարանում հայտարարել իր դիրքորոշման մասին։ Բացառված չէ, որ բելգիացի քաղաքական գործիչների օրինակին կարող են հետեւլ նաեւ եվրոպական այլ երկրներ։
«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Թուրքիայի նկատմամբ Նիդեռլանդների քաղաքականությանը։ Մյուս պետությունները չպետք է ազդեն Եվրոպայում քաղաքական իրադրությանը։ Թուրք պաշտոնյաները ցանկանում էին հանրահավաք անցկացնել Եվրոպայի տարածքում՝ ծագումով թուրք քաղաքացիների մասնակցությամբ։ Դա ԵՄ–ի ներքին գործերին ուղղակի միջամտություն է։ Շատ եվրոպական կուսակցություններ համերաշխ են Նիդեռլանդների հետ։ Եւ մոտ ժամանակում նրանք ցույց կտան այդ համերաշխությունը»,-ասել է «Ֆլամանդական շահ» կուսակցության առաջնորդ Թոմ վան Գրիենը։



























