Ռուսական կողմը Աստանայում առաջարկել է հակամարտող կողմերի մոտ պահվող գերիների փոխանակության հարցերով աշխատախումբ ստեղծել։ Այս մասին հայտնել է սիրիական կարգավորման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ հայտնել է, որ ռուսական կողմը «քննարկման համար առաջարկել է։ սահամանադրական հանձնաժողովի ստեղծման նախագիծ, որը կզբաղվի սահմանադրության մշակմամբ»։

Լավրենտեւի խոսքով Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Ռուսաստանը Սիրիային է փոխանցել նոր սահմանադրության նախագիծը , որը «ցավոք դեռ չի քննարկվել սիրիական զինված ընդդիմության կողմից»։