Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ընդունել Ռուսաստանի կառավարության առաջարկը ու ստորագրել համաձայնագիր Հարավային Օսեթիայի առանձին ռազմական ստորաբաժանումները Ռուսաստանի ԶՈւ կազմում ընդգրկելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նաեւՌուսաստանի ՊՆ-ին հանձնարարել է բանակցել հարավօսեթիական կողմի հետ ու այդ համաձայնագիրը ստորագրել Մոսկվայի անունից։
Այս համաձայնագիրը նախատեսում է, որ Հարավային Օսեթիայի քաղաքացիները կարող են պայմանագրով զինվորական ծառայության անցնել Ռուսաստանի ԶՈւ-ում։ Այս համաձայնագիրը լրացնում է Դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիրը , որը երկու երկրների նախագահները ստորագրել են 2015-ի մարտի 18-ին։




























