Պետությունն ուղղակի կդադարեցնի անարդյունավետ պետական ընկերությունների ֆինանսավորումը։ Այս մասին մարտի 16-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ կառավարությունը այդ հարցը կքննարկի։ Անհուսալի ընկերություններին ուղղակի չեզոքացնել է պետք։

«Այն, ինչը տարիներ շարունակ անօգուտ գլորվում է, դրա շուրջ երկար չենք մտածի։ Ուղղակի կզրկենք ֆինանսավորումից։  Հակառակ դեպքում, արդյունք չկա, իսկ սուբսիդավորումները տրվում են։ Բայց եթե կան ընկերություններ, որոնք կարող են ինչ-որ բան փոխել ու սկսեն արդյունավետ աշխատել, ապա այդ հնարավորությունը պետք է տալ», -  հավելել է Կարապետյանը։