Մոլդովան մտադիր է ապրիլի 3-ին Քիշնեւում Շրջանակային համաձայնագիր կնքել ԵՏՄ-ի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Ապրիլի 3-ին Քիշնեւում կլինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը: Մենք ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին Շրջանակային համաձայնագիր կստորագրենք: Կարծում եմ՝ դա կդյուրացնի գործընթացը, որպեսզի մեր ապրանքները վերադառնան ռուսական շուկա, եւ ոչ միայն ռուսական, այլ նաեւ ԵՏՄ երկրների շուկա»,- ասել է Դոդոնը:




























