Կենտրոնական բանկի մարտի 17-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման» չափանիշներն ու կարգը:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի եւ ՀՀ ԿԲ միջեւ տեղեկությունների փոխանակման եւ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից ՀՀ ԿԲ հաշվետվությունների ներկայացման» կարգում:
Խորհուրդը գրանցել է «ԳԼՈՔԱԼ ՓՐՈՖԻՔՍ ԴՐԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ» բաց մասնագիտացված ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները, վերաձեւակերպել Ա/Ձ Սեդիկ Սահակյան փոխանակման կետի թիվ 716 լիցենզիան, հաշվառել «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Ստեփանավան», «Արթիկ», «Գյումրի 2», «Հրազդան» եւ «Եղեգնաձոր» մասնաճյուղերը:
Խորհրդի որոշմամբ «Հայավիաբանկ» փակ բաժնետիրական բանկ լուծարվող բանկը լուծարված եւ գործունեությունը դադարած է համարվել:



























