Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար մի քանի արկղ մոլդովական գինի է բերել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դուք Կրիկովոյում դեռ 2002-2003 թվականներից ձեր հավաքածուն ունեք,- ասել է Դոդոնը Պուտինի հետ հանդիպման ժամանակ,- Մի քանի տասնյակ շիշ եմ բերել ձեր անձնական հավաքածուից»։
Ռուսաստանի նախագահը դրան կատակով է պատասխանել։ «Իմ գինին ինձ եք բերել»,- ասել է նա։




























