Երեւանում, այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ, Mercedes մակնիշի 77 ՕR 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 36-ամյա Սեյրան Մ.) բախվել է «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 35 FՍ 609 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Արթուր Կ.) ավտոմեքենային:

Shamshyan,.com-ի փոխանցմամբ,  վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետեւանքով «Նիվան» կողաշրջվել է, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել խոտածածկ տարածքում։

«Նիվա»-ի վարորդ Արթուր Կ.-ն ավտոմեքենան կայանած է թողել, քանի որ ավտոմեքենայի դիզվառելիքն է վերջացել եւ ըստ կարգի՝ միացրել է վթարային լուսարձակները եւ գնացել է, որպեսզի բենզին բերի՝ ավտոմեքենան լիցքավորելու համար ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է «Նիվա»-ի հետնամասին, «Նիվան» կողաշրջվել է:

Mercedes-ի վարորդը «Գլորիա» տաքսի ծառայության սեփականատերերից է, իսկ «Նիվա»-ի վարորդը աշխատում է «Ինտերլոտո» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր: