Վրաստանի Ռուսթավի քաղաքում՝ «Ջեոսթիլի» մետաղամշակման գործարանում վթար է եղել, որի արդյունքում տուժել են 14 մարդ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», մետաղի ջարդոնի մշակման ժամանակ թունավոր գազի արտահոսք է եղել: Արդյունքում ձեռնարկության 14 աշխատակիցների տեղափոխել են հիվանդանոց՝ թունավորման ախտանիշներով: Տուժածներից 5-ը Հնդկաստանի քաղաքացիներ են: Բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով նրանց մի մասին տեղափոխել են Թբիլիսի, մյուսներին՝ Ռուսթավիի ռազմական հոսպիտալում: Բոլոր վիրավորների մոտ քլորային թունավորում է: 6 հիվանդների վիճակը համեմատաբար ծանր է:
Վթարի պատճառն առայժմ անհայտ է: Քաղաքապետը հայտարարել է, թե տուժածների բուժման ծախսերը հոգալու են տեղական իշխանությունները:





























