ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար առանցքային են երեք կետեր. ԼՂՀ անկախությունը, նրա իշխանությունների անմիջական շփումը Երեւանի հետ եւ այնտեղ ապրող հայերի անվտանգությունը: Այս մասին լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Հայաստանը խաղաղ կարգավորում է ուզում եւ անընդունելի է համարում Բաքվի կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքները»,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը, հավելելով. «Մենք ցանկանում ենք, որ կոնկրետ որոշումներ կայացվեն դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում»:
Հարցին, թե կարո՞ղ է հայկական կողմը համաձայնել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դե յուրե մնա Ադրբեջանի կազմում, եթե կատարվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ԼՂ բանակի պահպանումը եւ ԱԳՆ-ն, Բաղդասարյանը պատասխանել է. «Հայաստանը չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ կա շանս, որ մի քանի երկրներ ճանաչել ԼՂՀ անկախությունը:





























