«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը եւ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընդլայնելով իրենց երկարամյա գործակցության շրջանակը:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նոր համաձայնագրի՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աշխատակիցները կամավոր հիմունքներով կաջակցեն «Օրրանի» երեխաներին դասապատրաստմանը: Նրանք կմասնակցեն նաեւ բարեգործական կազմակերպության մշակութային եւ արտադասարանային նախաձեռնություններին:
«Հպարտությամբ ենք փաստում, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը հայ հասարակության պատասխանատու անդամ է: Հաջողակ բիզնես գործունեություն ծավալելուց բացի, հասարակությանն աջակցելը եւ երկրի սոցիալ-տնտեսական աճին նպաստելը միշտ եղել են մեր առանցքային առաջնահերթությունները: Մեր աշխատողները եւս հաշվի են առնում մեր ընկերության արժեհամակարգն ու ձգտում օժանդակել համայնքներին, եւ մենք աջակցում ենք նրանց այս նախաձեռնություններում: Վստահ եմ՝ «Օրրանի» հետ գործակցության այս նոր էջը կամրապնդի մեր հարաբերությունները եւ կնպաստի դրանց է՛լ ավելի զարգացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:
Ծրագրի շրջանակում ընկերության աշխատակիցները շաբաթը մեկ անգամ աշխատանքային ժամերին կամավոր հիմունքներով կաշխատեն կազմակերպությունում եւ կկիսվեն իրենց մասնագիտական փորձով՝ աջակցելու «Օրրանում» սաների անհրաժեշտ կյանքի հմտությունների եւ այլ կարողությունների զարգացմանը:
«Շատ ուրախ ենք մեր հարաբերությունների պաշտոնականացմանն ու ընդլանմանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ու «Օրրանն» ունեն գործակցության 15 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում միասին հազարավոր երեխաների կյանք ենք բարելավել»,- ասել է «Օրրան» բարեգործական կազմակերոպության հիմնադիր Արմինե Հովաննիսյանը:




























