ԵԽԽՎ 22 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ Լիլիան ՄորիժՊասկյեի ղեկավարությամբ Հայաստան է ժամանելու՝  ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի ու ԺՄԻԳ դիտորդների հետ միասին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։

ՄԻնչեւ  ընտրությունները պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան ԿԸՀ-ի նախագահի, արդարադատության նախարարի ու հիմնական քաղաքական կուսակցությունների, նաեւ  ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Դիտորդների մամուլի ասուլիսը ծրագրված է ապրիլի 3-ին։