Նոյեմբերի 12-ին`ժամը 15.39-ին, հաղորդագրություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրում` Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է,որ «ՎԱԶ-2106» մակնիշի 10 ՍՏ 833 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Սարգսյանը տեղում մահացել է:
Փրկարարների կողմից Ա. Սարգսյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:





























