Հարավային Կորեա տեղափոխվելու որոշում ընդունած ԿԺԴՀ քաղաքացիների թիվը գերազանցել է 20 հազարը: Վերջին փախստականը Կիմ ազգանունով 41-ամյա կինն է, որը Սեուլ է ժամանել երկու որդիների հետ;
Հարավային Կորեան հյուսիսից եկած փախստականներին եռամյսա դասընթացից հետո տրամադրում է քաղաքացիություն, հինգ հազար դոլար նպաստ եւ բնակարանի ձեռքբերման մասնակի ֆինանսավորում: Հյուսիսային Կորեայի փախստականների մեծ մասը կանայք են, քանի որ ի տարբերություն տղամարդկանց, նրանք պարտավոր չեն իշխանություններին հայտնել իրենց տեղաշարժի մասին, գրում է Lenta.ru-ն:
Հարավային Կորեա փախած հյուսիսկորեացիների թվում եղել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից ամենահայտնին ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Հվան Չժան Եպն էր, որը մահացավ 2010թ. հոկտեմբերի 10-ին, 87 տարեկանում:





























