Պետությունը չի կարող գործարարներին ստիպել ճանապարհներ կառուցել: ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ կարելի է պայմանավորվել տեղական նախագծերի շուրջ, բայց հանրապետական եւ միջպետական նշանակության մայրուղիներով միայն կառավարությունը կարող է զբաղվել:
«Իհարկե՝ բազմաթիվ խնդիրներ կան, բայց մենք լուծում ենք դրանք՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները: Լուծում ենք բյուջեի եւ դոնորների հաշվին»,- հավելեց Մարտիրոսյանը:



























