Նիդեռլանդներում վաճառքից հանել են «Ներկիր ինքդ» մանկական գրքույկները, որում հրատարակիչները ընդգրկել են Հիտլերի պատկերը, հայտնում է Deutsche Welle-ն:

Հեղինակները ներկելու համար երեխաներին առաջարկել են Ադոլֆ Հիտլերի գծապատկերը, որը սվաստիկայով համազգեստով նացիստական ողջույն է տալիս: Ըստ որում՝ պատկերը տեղադրվել է ֆուտբոլին նվիրված բաժնում:

Գնորդների բողոքներից հետո այն խանութներից անհետացել է: Մանրածախ առեւտրի ցանցի ղեկավարությունը, որտեղ գրքույկները վաճառվել են, խոստացել է իրավիճակը քննել: